Ադրբեջանցի սահմանապահը համածառայակից ընկերոջ արձակած գնդակից սպանվել է
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը պաշտոնական տեղեկություն է տարածել այն մասին, որ երկրի հարավային շրջանում տեղակայված սահմանապահ ուղեկալում զինված միջադեպ է գրանցվել:
Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Լրատվական գործակալության փոխանցմամբ՝ միջադեպը գրանցվել է սույն թվականի հոկտեմբերի 13-ին, Գեյթափում տեղակայված սահմանային ուղեկալում: Թովուզի զինկոմիսարիատից 2009 թվականի հոկտեմբերին իսկական զինվորական ծառայության զորակոչված Սամիր Էլդարօղլու Աբբասովը կրակ է բացել համածառայակից ընկերներից մեկի՝ 19-ամյա Պարվին Նատիգօղլու Գեյդարովի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Նշյալ փաստի առնչությամբ, զինվորական դատախազությունը քրեական գործ է հարուցել, հետաքննություն է տարվում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան