Ադրբեջանցիներին կարտաքսեն Թուրքիայից
Թուրքիայի իրավապահ մարմիններն օպերատիվ միջոցառումների իրականացման արդյունքում, երկրի տարբեր քաղաքներում 6 տասնյակի հասնող ներգաղթյալներ են ձերբակալել:
Այս մասին տեղեկացնում է «ANS Press»-ը:
Լրատվականի փոխանցմամբ՝ Վանի, Շիրնակի, Իգդիրի շրջաններում ձերբակալվել են Ադրբեջանի 12, Իրաքի 6, Պակիստանի 2 քաղաքացիներ: Բոլորն էլ փաստաթղթի հետ կապված խնդիրներ են ունեցել:
Դրանից զատ, ձերբակալվել են նաև 47 մարդ, որից 6-ը՝ Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք փորձել են անօրինական ճանապարհով հատել Թուրքիայի սահմանը:
Սպասվում է, որ ներգաղթյալներին երկրից կարտաքսեն: