Օտարերկրյա տուր օպերատորների կարծիքներն ու տպավորությունները Հայաստանի մասին
ԱՄՆ ՄԶԳ CAPS ծրագիրը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ համատեղ ավարտեց օտարերկրյա տուր օպերատորների առցանց հարցումը: Հարցման նպատակն էր պարզել Հայաստանի հետ աշխատող և ապագայում հնարավոր գործընկեր տուր օպերատորների կարծիքներն ու տպավորությունները Հայաստանի զբոսաշրջային ապրանքի մասին: Հարցման հրավերները ուղարկվել են աշխարհի տարբեր երկրների զբոսաշրջության ոլորտի ավելի քան 225,000 պրոֆեսիոնալների, և, հատկապես, Հայաստանի համար թիրախային շուկաներին` ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա և Ռուսաստան:
Հարցումների արդյունքները և վերլուծություններն ամփոփվել են չորս հաշվետվություններում. դրանցից մեկում ընդգրկված են բոլոր պատասխանները` ներկայացված աղյուսակներով, իսկ մյուս երեքում` ֆրանսիացի, ռուս տուր օպերատորների և իտալացի տուր օպերատորների ու լրագրողների պատասխաններն են իրենց համապատասխան վերլուծություններով:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ ՝ http://www.caps.am/?out_lang=arm