«Մեր պահանջն է՝ պահպանել հավասարակշռությունն առաքելության ընթացքում»
«Իրատես de facto»-ն տպագրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի հետ հարցազրույց: Անդրադառնալով ԼՂՀ ազատագրված տարածքներում կայացած դաշտային առաքելության աշխատանքներին՝ պատգամավորը նշել է. «Կարծում եմ` նախ և առաջ, առաքելությունը պետք է դիտել աշխատանքային հարթությունում, որպես խնդրի կարգավորման գործիք:
Հակամարտությունների կարգավորման գլոբալ կոնտեքստում ընդունված պրակտիկա է չճանաչված միավորումներում հումանիտար առաքելություն իրականացնելը: Կոնկրետ դեպքում պետք է հատկապես հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանը շատ հաճախ շահարկում է խնդիրը, ապատեղեկատվություն է տարածում այդ տարածքներում տիրող իրավիճակի մասին:
Առաջին ձեռքից ինֆորմացիա ստանալը, ըստ իս, նույնպես շատ կարևոր է: Մեր պահանջն է՝ պահպանել հավասարակշռությունն առաքելության ընթացքում, և ուսումնասիրություններն իրականացնել ամբողջական, այն է՝ ներառել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքները ևս: …. Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը՝ Ա. Զաքարյանն ասել է. «Ես կարծում եմ՝ ստատուս քվոյի պահպանումը կոնֆլիկտի կարգավորման հնարավոր և լավագույն հարթակն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա