Ավարտվում է «Վերադարձի» փառատոնը. վերջին համերգը` վաղը
Վաղը, ժ.19.00-ին Կոմիտասի անվան Կամերային Երաժշտության Տանը տեղի կունենա «Վերադարձի» դասական երաժշտության չորրորդ փառատոնի հանդիսավոր փակման համերգը: Համերգին մասնկացելու են շվեյցարաբնակ մեր հայրենակիցներ Գուրգեն Կակոյանը (կլարնետ), Շմավոն Գրիգորյանը (ֆագոտ), ինչպես նաև Սայմն Լյուիսը (Մեծ Բրիտանիա) և Յորդի Բերտրան Սաստրը (Իսպանիա):
Հրավիրյալ երաժիշտներին համերգի ընթացքում կմիանան տեղի տաղանդաշատ երաժիշտները` կատարելու համար Հայաստանում դեռևս չհնչած Վ.Ա.Մոցարտի հանրահայտ Թիվ 10 Սերենադը (Գրան Պարտիտա), որում օգտագործվելու է բասսետ հորն փողային գործիքը` հատուկ բերված Շվեյցարիայից: Բացի այդ ստեղծագործությունից կհնչեն նաև Վ.Ա.Մոցարտի Փողային Կվինտետը և Ֆրենսիս Պուլենկի Փողային սեքստետը:
Համերգի ընթացքում կհնչեն նաև բասսետ հորն գործիքով
«Վերադարձի» դասական երաժշտության փառատոնը մեկնարկել էր սեպտեմբերի 22-ին` հայ հանդիսատեսին ներկայանալով 7 համերգից բաղկացած համերգաշարով: Փառատոնի շրջանակներում արտերկրում ապրող և ստեղծագործող աշխարհահռչակ մեր հայրենակիցների կատարմամբ դասական երաժշտության գլուխգործոցները հնչել են նաև Գյումրիում և Վանաձորում:
«Վերադարձի» դասական երաժշտության չորրորդ փառատոնը ներկայացնում է «Արվեստների Պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հովանավորությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին