«Օսմանյան բարենորոգումներ»` Վրաստանում»
«Հայոց աշխարհը» ներկայացրել է հարցազրույց հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ: Անդրադառնալով այն լուրերին, թե Վրաստանը հայաթափում է սահմանամերձ հայկական գյուղերը, նա ասել է. «Վրացական իշխանությունները իրականացնում են «օսմանյան բարենորոգումներ», որի հետևանքով հպատակները դառնում են ավելի հալածական: Իրականում մինչև սահմանամերձ գյուղերին հասնելը, սկսած Գամսախուրդիայի պաշտոնավարման առաջին տարիներից, նրանք այդ առումով ահագին բան են արել. այն ժամանակ դեռ վրացական հայերին էին թիրախ դարձրել` ազգային ակունքներից վերջնականապես կտրելու խնդիր էր դրված:
Վրաց իրարահաջորդ նախագահները անշեղորեն նույն քաղաքականությունը առաջ տարան: … Հիմա վրացիները սահմանապահ ուղեկալներ են բերել-դրել իրենց այդ գյուղերի եզրերին. եթե մի գյուղացի հանկարծ անասունն արածեցնելիս մի քայլ ավել անի, կհայտնվի սահմանի մյուս կողմում: Աղքյորփի, Չանախչի, Խոժոռնի, Բրդաձոր` այս բոլոր հայաբնակ գյուղերն ուղղակի օրհասական վիճակում են, քանի որ անհող են դարձել: Այ, հիմա են զգում իրենց հողի կորուստը: Վրացիները նրանց որպես սահմանախախտներ ձերբակալում են, բանտ տանում: Քանի-քանի նման դեպք է լինում. ամեն օր հայ գյուղացիների են տանում Թբիլիսի պետական սահմանը խախտելու համար …»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա