ՄԱԿ. ԱՄՆ-ը պարտք է մոտ 1,2 մլրդ դոլար
Միացյալ Նահանգները Միավորված ազգերի կազմակերպությանը պարտք են մոտ 1,2 մլրդ դոլար, որը գերազանցում է կազմակերպությանը անդամ մնացած 191 երկրների միասնական պարտքը կառույցին:
Ինչպես փոխանցում է «Ռոյթերս» գործակալությունը, այս մասին հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչը:
ՄԱԿ-ի տվյալներով, անդամ պետությունների անդամագրման վճարի պարտքը կազմում է 4,1 մլրդ դոլար, և 192 երկրներից միայն 13-ն են ժամանակին մարել տարեկան պարտքը:
Օբամայի վարչակազմից արդեն ժխտել են հրապարակված տվյալները: Սպիտակ Տան ներկայացուցիչը հայտնել է, թե Միացյալ Նահանգները ժամանակին և ամբողջությամբ մարել են պարտքը և «ընդհանուր առմամբ, վճարոմ են ժամանակին»: Վարչակազմի ներկայացուցիչը պարզաբանել է, թե ամենայն հավանականությանմ խոսքը գնում է վիճարկելի գումարների մասին, որոնք ԱՄՆ-ն չի ընդունում որպես պարտք:
Ըստ տեղեկատվության, ոչ վաղ անցյալում մի քանի սկանդալային միջադեպեր են արձանագրվել Նահանգների և ՄԱԿ-ի միջև, երբ առաջինները մեղադրում էին կառույցին անդամագրման վճարները ոչ նպատակային ծախսման ու կառույցում գործող կոռումպացված սխեմաներ կիրառելու մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա