ԼՂՀ նախագահն ընդունել է Արտակ Շաբոյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությանը՝ կառույցի ղեկավար Արտակ Շաբոյանի գլխավորությամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում համագործակցության, փորձի փոխանակման հետ կապված
հարցեր:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, երկուստեք նշվել է երկու հայկական պետությունների միջև այս ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա