Ռուսաստանը դեռ Վրաստանից չի ստացել որևէ պաշտոնական հավաստում` ԱՀԿ-ին անդամակցելու հետ կապված
«Ռուսաստանը դեռ Վրաստանից չի ստացել որևէ պաշտոնական հավաստում` Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցման հարցում սատարել-չսատարելու հետ կապված»:
Ինչպես հայտնում է Գազետա.ռուն, այս մասին հայտարարել է ՌԴ տնտեսության զարգացման նախարարության ղեկավար Էլվիրա Նաբիուլինան` պատասխանելով համապատասխան հարցին:
Նշենք, Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին հոկտեմբերի 7-ին հայտարարել էր, թե իր երկիրը չի սատարի կառույցին անդամակցելու` Ռուսաստանի հայցը, մինչև չորոշվի Աբխազիա և Հարավային Օսեթիա վրացի մաքսայինների վերադարձի հարցը:
Ավելի ուշ, ՌԴ ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել էր, թե Վրաստանի դիրքորոշումը կարող է երկարաձգել ՌԴ-ի կառույցին անդամակցելու գործընթացը:
Ռուսաստանը Առևտրի Համաշխարհային կազմակերպության անդամ է ուզում դառնալ 1993 թ-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա