Թուրքիայում սպանվել է ադրբեջանցի երիտասարդ
Ստամբուլի Նիշանչա թաղամասում սպանվել է ադրբեջանցի 26-ամյա քաղաքացի Էլվին Ջաֆարովը:
Այս մասին հաղորդում է «Վեստի ազ» էլեկտրոնային պարբերականը:
Ադրբեջանցին սպանվել է հրազենից երեկոյան զբոսնելու ժամանակ: Ականատեսների պատմածի համաձայն, Ջաֆարովի վրա կրակել են մի քանի հոգի, ընդ որում հրազենի մեկ ամբողջ պահունակ են կրակել վերջինիս վրա:
Դեպքի վայրից ոստիկանությունը հայտնաբերել է 8 դատարկ պարկուճ:
Աղբյուրի փոխանցմամբ, Ջաֆարովը աշխատել է թուրքական տրանսպորտային ընկերություններից մեկում, որը մասնաճյուղեր է ունեցել արտասահմանում:
Ըստ թուրքական ոստիկանության վարկածի, չի բացառվում, որ սպանությունը նախապես պլանավորված է եղել: