«Դասագրքերի հարցը գլխացավանք է Վրաստանի ԿԳ նախարարության համար»
«Դասագրքերի հարցը գլխացավանք է Վրաստանի ԿԳ նախարարության համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Վրաստանի ԿԳ նախարար Դիմիտրի Շաշկինինը:
Նրա խոսքով, Վրաստանում դասագրքերի խնդիրը չի պատկանում կառավարությանը և նրա իրավասության ներքո չէ:
«Այն բաց շուկա է, հրատարակիչներն իրենք են մշակում դասագրքերը, իսկ աշակերտները գնում են դրանք: Վրաստանում ԿԳ նախարարությունը չի մատակարարում այդ դասագրքերը աշակերտներին: Հեղինակային իավունքները պատկանում են հրատարակողներին: Ցավոք սրտի, ես համամիտ եմ, որ որոշ դասագրքերի որակը շատ ցածր է, սակայն դա միայն հայկական դասագրքերին չի վերաբերում: Այդ իսկ պատճառով, այս տարի նոյեմբերի 1-ին Վրաստանի կառավարությունը կսկսի միջամտել այդ գործընթացին: Մենք համաձայնության ենք եկել ՀՀ ԿԳ նախարաի հետ, որ երբ հայկական դպրոցների համար նախատեսված դասագրքերը պատրաստ լինեն, դրանց նախնական տարբերակները կուղարկվեն այստեղ, որպեսզի հենց այստեղ ստուգումներ իրականացվեն`սխալները բացառելու համար»:
Ինչ վերաբերում է դպրոցների օպտիմալացմանը, ապա Վրաստանի ԿԳ նախարարը նշեց, որ օպտիմալացման գործընթացում ընդգրկված են եղել, ոչ միայն հայկական դպրոցներ, այլ նաև վրացական դպրոցները:
«Եվ դա շատ բնական գործընթաց է, որը տեղ է ունենում մի շարք երկրներում»,- ասաց նա և հավելեց, որ դպրոցներում աշակերտների քանակը քիչ է և մի շարք փորձագետներ խորհուրդ են տալիս կրճատել դպրոցների քանակը, որպեսզի դպրոցներում կարողանանք ապահովել ավելի բարձր մակարդակի կրթություն:
«Սակայն դպրոցների օպտիմալացման արդյունքում ոչ մի ուսուցիչ չի մնացել առանց աշխատանքի»,- ասաց Վրաստանի ԿԳ նախարար Դիմիտրի Շաշկինինը: