«Մանկական Եվրատեսիլ». Վլադիմիր Արզումանյանը հանդես է գալու 10 համարի ներքո
«Մանկական Եվրատեսիլ-2010»-ին Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը հանդես է գալու 10 համարի ներքո:
Այս մասին տեղեկացանք «Մանկական Եվրատեսիլ» մրցույթի պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ«Մանկական Եվրատեսիլ-2010» տեղի է ունենալու Մինսկում նոյեմբերի 20-ին: Մրցույթին մասնակցում են Եվրոպական հեռարձակողների միության անդամ-երկրներից մեկական ներկայացուցիչ: Մրցույթին կարող են մասնակցել 10-15 տարեկան երեխաներ: Այս տարի մրցույթին մասնակցում է 14 երկիր: Մրցույթը բացելու է Լիտվիայի ներկայացուցիչը, այնուհետև` Մոլդովայի, Նիդեռլանդների, Սերբիայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Ռուսաստանի, Լատվիայի, Բելգիայի, Մալտայի, Բելառուսի, Վրաստանի, Մակեդոնիայի ներկայացուցիչները:
Մրցույթում 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը ներկայացնելու է «Մամա» երգը: Նշենք, որ արդեն պատրաստ է նաև «Մամա» երգի վերջնական տարբերակը, որը հենց ներկայացվելու է նոյեմբերի 20-ին:
Հայաստանը մրցույթին առաջին անգամ մասնակցել է 2007թ-ին. «Արևիկ» մանկապատանեկան համույթի սաները հանդես եկան «Երազանք» երգով` զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը: 2008թ-ին Հայաստանը ներկայացրեց 13-ամյա Մոնիկա Մանուչարովան իր «Իմ երգի հնչյունը» երգով` զբաղեցնելով 8-րդ հորիզոնականը, իսկ նախորդ տարի Լուարա Հայրապետյանն իր «Բարսելոնա» երգով զբաղեցրեց կրկին 2-րդ հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները