Կարմիր Խաչը նպաստում է Ադրբեջանի անպատժելիությանը
«Голос Армении»-ն, անդրադառնալով գերի ընկած Մանվել Սարիբեկյանի մահվան փաստին, նշում է, որ Ադրբեջանն, ամենայն հավանակությամբ, ցանկանում է Սարիբեկյանի դիակը փոխանակել իրենց դիվերսանտ Մ. Իբրահիմովի դիակի հետ, սակայն այս պարագայում հայկական կողմը հայտարարեց, որ այդ հարցով Բաքուն պետք է դիմի ԼՂՀ-ին և ոչ թե Հայաստանի Հանրապետությանը: Հոդվածագիրը մատնանշում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի պասիվությունը: Համացանցում և բլոգերում ակտիվորեն քննարկվում է այն վարկածը, թե Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ակտիվորեն օգտվում է Բաքվի նավթադոլարներից:
«Միայն 2008-2010թթ-ների ընթացքում Հայաստանն ադրբեջանական կողմին է վերադարձրել 3 ողջ ադրբեջանցու և 3 դիակ, իսկ հայկական կողմին վերադարձվել է ընդամենը 2 ողջ մարդ և ԼՂՀ-ի քաղաքացու մեկ դիակ: Հայկական կողմին պահանջներ ներկայացնելու ժամանակ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն չափազանց ակտիվ է, իսկ երբ խոսքը վերաբերում է Ադրբեջանին, միջազգային հանրության համապատասխան կառույցները համառորեն լռում են` խթանելով ադրբեջանական կողմի անպատժելիությանը»,- գրում է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա