Հոկտեմբերի 26-ին Ջո Կոկերը համերգ կտա Երևանում, բայց տոմսերը դեռ չեն վաճառվում
Առաջին անգամ Հայաստանում հոկտմբերի 26-ին եզակի համերգով հանդես կգա համաշխարհային ռոք և բլյուզ երաժշտության լեգենդ Ջո Կոկերը (Joe Cocker): Համերգի կազմակերպումը նախաձեռնել են Ամերիաբանկը և «Երևանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնը` Ամերիաբանկի 100 ամյակի կապակցությամբ:
Համերգին մնում է տասն օր, սակայն, Կոկերի երկրպագուները չեն կարողանում տոմսեր ձեռք բերել` նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջին օրերին մեր իրականթյան մեջ տմսերը վաճառվում են շատ թանկ:
«Ամերիաբանկ»-ի լրատվական ծառայությունից Panorama.am-ին ասացին, որ դեռ չի որոշվել` ինչ գին են ունենալու տոմսերը և երբ են դրանք վաճառքի դուրս բերվելու, միայն հայտնի է, թե որտեղ են վաճառվելու` Վազգեն Սարգսյան 2, բիզնես կենտրոնում: Աշխարհահռչակ երաժշտի համերգը տեղի կունենա ժամը 20:30-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հույս ունենանք, որ տոմսերի գինը աստղաբաշխական թվերի չի հասնի և Կոկերի երաժշտությունն այդ օրը հասանելի կլինի իր երկրպագուներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները