Վրաստանի և Հայաստանի ԿԳ նախարարները ստորագրեցին համագործակցության հուշագիր
Այսօր ՀՀ Կրթության և գիտության նախարարությունում երկու երկրների` Վրաստանի ԿԳ նախարար Դիմիտրի Շաշկինինն ու ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր: Հուշագրի ստորագրումից հետ նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ այս հուշագիրը կլրացնի երկու երկրների միջև եղած համագործակցության բազան: «Այս հուշագրում տեղ են գտել վերջին մեկուկես տարվա ընթացքում առաջ եկած նոր ծրագրերը, խնդիրները և նախագծերը»:
Ա. Աշոտյանը հավելեց, որ հուշագրով կողմերը պարտավորվում են բարելավել երկու երկրների կրթական խնդիրները:
Հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ա. Աշոտյանը հայտնեց, որ այսօր առավոտյան Վրաստանի ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ծիծեռնակաբերդ:
Նրա խոսքով, եռօրյա այցի ընթացքում Վրաստանի ԿԳ նախարարն այցելել է Երևանի պետական համալսարանի, Մ. Սեբաստացի կրթահամալիր, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, որտեղ տեղի է ունեցել վրացագիտության կենտրոնի և վրացերենի լսարանի բացումը:
Վրաստանի նախարարը ծանոթացել է նաև Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը: Նշենք, որ Վրաստանի ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է գտնվում հոկտեմբերի 14-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան