Վերականգնվել է Վրաստանում հայոց լեզվի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը
«Մեր հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք Վրաստանում հայկական դպրոցների հետ կապված մի շարք խնդիրներ: Խնդիրները բազմազան են, որոնց լուծման համար այս տարվանից մի շարք կոնկրետ ծրագրեր կիրականացնենք և կունենք արդյունքներ»,- այսօր երկու երկրների` Վրաստանի և Հայաստանի ԿԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշտոտյանը:
Նա նշեց, որ այս տարի Վրաստանում վերականգնել են հայոց լեզվի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որի շրջանակներում Վրաստանում այս տարի վերապատրաստվել է 100 ուսուցիչ: ՀՀ ԿԳ նախարարը վստահեցրեց, որ հայոց լեզվի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը շարունակական է լինելու, հաջորդ տարի նախատեսված է վերապատրաստման ծրագիրն իրականացնել Քոբուլեթիում, և ավելի մեծ թվով ուսուցիչներ ընդգրկել վերապատրաստման դասընթացներին:
Ա. Աշոտյանը նշեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Վրաստանում հայկական դպրոցների դասագրքերի որակի հարցը և հայկական կողմը առաջարկել է իր աջակցությունը վրացական դասագրքերը հայերեն թարգմանելու հարցում: «Քննարկվել է նաև հայկական դպրոցներին Հայաստանից դասագրքերի մատակարարման խնդիրը: Այս տարի կավարտենք Վրաստանում հայկական դպրոցներին հայկական դասագրքերի մատակարարման խնդիրը մոտական տարիների համար: Այս ուս. տարվա ընթացքում Վրաստանի էկոնոմիկայի նախարարության թույլտվությունը դեռ չենք ստացել դասագրքերի տեղափոխման համար, սակայն Վրաստանի ԿԳ նախարարը խոստացել է իր երկիր վերադառնալուն պես լուծել այդ խնդիրը»,- ասաց Ա. Աշոտյանը:
ՀՀ ԿԳ նախարարը նաև նշեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև հայկական դպրոցներում աշակերտների թվի նվազման խնդիրը և դպրոցների օպտիմալացման և ուսուցիչների կրճատումների խնդիրը, ինչպես նաև հայկական դպրոցներում հայոց լեզվի ժամերի կրճատման խնդիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան