Հիպերտոնիան` խրոնիկ սթրեսի ու ժառանգականության արդյունք
Հայաստանում հիպերտոնիայով հիվանդների թվի աճ է նկատվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Դիագնոստիկա» բժշկական կենտրոնի սիրտ-թոքային կլինիկայի ղեկավար սրտաբան Մարինե Օրդյանը:
Բժշկի ներկայացրած վիճակագրական տվյալների համաձայն, 2008թ.-ին հանրապետությունում գրանցվել է 20 903 հիպերտոնիայով հիվանդացության դեպք, 2009թ.-ին դեքերի թիվն ավելացել է հազարով: Մ. Օրդյանի հավաստմամբ, 2010 թվականի համար դեռևս վիճակագրությունը պարզ չէ, բայց դրական տենդենցը (հիվանդությունների թվի աճ) նկատվում է:
Ինչպես բացատրեց մասնագետը, հիպերտոնիան բնորոշվում է զարկերակային ճնշման բարձրացումով և հիվանդության հիմնական նշաններն են` գլխացավը, գլխապտույտը, անսպասելի գունատությունը, հանկարծակի քրտնարտադրությունը: Ըստ նրա, աշնանը և գարնանը նկատվում է սրտաբաններին դիմող հիվանդների կտրուկ աճ: Մարդիկ հիմնականում մասնագետին են դիմում արյան ճնշման բարձրացման պատճառով. այս շրջանում մեկ երրորդով ավելանում է սրտաբաններին դիմող հիվանդների թիվը:
Աշանան և գարնանը հիպերտոնիայով հիվանդների թվի աճը Մ. Օրդյանը պայմանավորեց մագնիսական դաշտի, մթնոլորտային ճնշման, անկայուն եղանակի տատանումներով, քանի որ մարդկանց մի մասը շատ զգայուն է այդպիսի փոփոխությունների նկատմամբ:
Վերջում մասնագետը նկատեց, որ հիպերտոնիկ հիվանդությունները նույնպես կապված են ժառանգականության հետ, սակայն պարտադիր չէ, որ ասենք` հիպերտոնիայով հիվանդ ծնող ունեցողի մոտ անպայման այդ հիվանդությունն առաջանա: Բացի այդ, մասնագետի փոխանցմամբ, հիվանդությունը զարգանում է նաև խրոնիկ սթերսների պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան