«Տաթևի թևեր». Այսօր բացվում է աշխարհի ամենաերկար ճոպանուղին
Այսօր, կեսօրից անց, Սյունիքի մարզի Հալիձոր և Տաթև գյուղերում տեղի կունենա «Տաթևի թևեր» ճոպանուղու տեխնիկական գործարկման արարողությունը: Նախատեսվում է, որ առաջինը ճոպանուղուց կօգտվեն Նախագահ Սարգսյանն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդը: Նրանց ուղեկցելու են 6 երեխաներ Տաթևի հարևանությամբ գտնվող 6 համայքներից:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Բեկոր Փափազյանը, հիմնական միջոցառումների վայրում սպասվում է, որ ներկա կլինեն շուրջ 700 հյուրեր: Նա վստահեցրել էր, որ ճոպանուղին «100% անվտանգ կառույց է», այն փորձարկվել է և պատրաստ է ընդունել իր առաջին պաշտոնական ուղևորներին: Ճոպանուղու տեխնիկական բացման օրն է այսօր է, իսկ մեկ շաբաթ անց, հոկտեմբերի 23-ին ճոպանուղին վերջնականապես շահագործման կհանձնվի:
Այս միջոցառման հետ կապված արդեն նախօրեից` հոկտեմբերի 15-ին, ժամը 17:00-ից մինչև հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան Երևան-Գորիս մայրուղուց դեպի Տաթևի վանք տանող ճանապարհով երթևեկությունը կսահմանափակվի:
Ի դեպ, Տաթևի ճոպանուղին այսօրվա դրությամբ աշխարհում ամենաերկարն է: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամն արդեն բանակցում է Գինեսի ռեկորդների գրասենյակի հետ, որպեսզի այդ փաստն ընդունվի պաշտոնապես:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա