Սերժ Սարգսյան. Ադրբեջանում հակահայկական ֆաշիզմն իրականացվում է ամենաբարձր մակարդակով
Ադրբեջանում հակահայկական ֆաշիզմը ոչ թե առանձին հիվանդ մարդկանց գործունեության արդյունք է, այլ բարձր մակարդակով իրականացվող պետական գաղափարախոսություն: Սփյուռքահայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս փաստի վրա ուշադրություն է հրավիրել հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը` վկայակոչելով, որ Իլհամ Ալիևը հերթական հայատյաց ելույթը երեկ է ունեցել:
«Ադրբեջանում ակնհայտ է հակահայկական ֆաշիզմի ծավալումը, որ իրականացվում է ծրագրված կերպով և ամենաբարձր մակարդակով: Խոսքը ոչ թե առանձին տաքգլուխների կամ ազգայնամոլությամբ տառապող հիվանդների մասին է, որոնց կարելի էր անտեսել, այլ պետական գաղափարախոսության, ըստ որի «ներկայիս Հայաստանը ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի վրա»: Այսինքն` ոչ միայն Արցախը, այլև Երևանը, Սևանը, Սուրբ Էջմիածինը «պատմական ադրբեջանական հողեր» են: Ահա այս տրամաբանությամբ և այս համատեքստում է, որ Արցախը հայտնվում է, այսպես կոչված, «պատմական ադրբեջանական հողերի» շարքում: Վերջին անգամ այս մասին «իմացանք» հենց երեկ Ադրբեջանի Նախագահի շուրթերից»,- ասել է նախագահ Սարգսյանը:
Տեղեկացնենք, որ Սյունիքի մարզ կատարած այցելության ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 16-ին Գորիսում հանդիպել է սփյուռքահայ լրագրողների հետ, ովքեր նախորդ շաբաթ հավաքվել էին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում` Լրագրողների համահայկական 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի