Ալ Բանոն այսօրվա համերգից առաջ այցելել է Ղարաբաղ
Երևանում այս պահին ընթանում է Իտալացի աշխարհահռչակ երգիչ, կոմպոզիտոր Ալ Բանոյի բարեգործական համերգը: Նա Հայաստան է եկել ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով: Բայց մինչ այսօրվա համերգը, նախօրեին իտալացի երգիչը այցելել է Լեռնային Ղարաբաղ:
«Ես առաջին անգամ եմ գտնվում Ղարաբաղում և մեծ բավականություն եմ ստացել այստեղ գտնվելով», -«Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է իտալացի երգիչը:
Ռադիոկայանի փոխանցմամբ, Ալ Բանոն ԼՂ Մարտակերտի Վանք գյուղում տեղի ունեցած ավանակների մրցույթի ավարտին երգել է:
Ավանակներով մրցույթը, ըստ ռադիոկայանի, ԼՂ Մարտակերտի շրջանի Վանք գյուղում անցկացվում է ամեն տարի, տեղացիները կատակով այն անվանում են «ղարաբաղյան կորիդա»: Այս տարի մրցույթին մասնակցել է 80 ավանակ: Մրցանակային ֆոննդը կազմել է 5000 ԱՄՆ դոլար, որը տրամադրել է ծնունդով Վանք գյուղից գործարար Լևոն Հայրապետյանը: