Ադրբեջանցի զինվորը իր զինակից ընկերոջը սպանելուց հետո փախել է Իրան
Panorama.am կայքը հոկտեմբերի 15-ին տեղեկացրել էր, որ Ադրբեջանի Ջալիլ Աբադ սահմանային շրջանում տեղակայված զորամասի սահմանապահ զինվոր Սամիր Աբբասովը հոկտեմբերի 13-ի առավոտյան ժամը 7-ի սահմաններում սպանել է իր զինակից ընկերոջը` Փարվին Հեյդարովին:
Իրանական «աթինյուզ.քոմ» կայքը, հղում կատարելով ադրբեջանական ԶԼՄ-ներին, վերոնշյալ միջադեպի վերաբերյալ նոր մանրամասներ է հաղորդում, նշելով, որ ադրբեջանցի զինվորը, իր ծառայակից ընկերոջը սպանելուց հետո իրեն ամրակցված զենքով և զինվորական հանդերձանքով փախչել է դեպի իրանական տարածք:
Նկատենք, որ եթե ադրբեջանցի զինվորները Ադրբեջանի բանակում տիրող ծանր բարոյահոգեբանական իրավիճակից դրդված փախչում էին Հայաստան, ապա այժմ նրանց բանակում տիրող ծանր իրավիճակի պատճառով զինվորները սպանում են միմյանց և փախչում մեկ այլ հարևան երկիր: