Շուտով կնշանակվի Համահայկական բանկի ղեկավարը
Հայաստանն այս պահին կանգնած է Համահայկական բանկի ստեղծման ակունքների մոտ, համապատասխան ուսումնասիրությունները համապատասխան մասնագետների կողմից արդեն արվել են:
Panorama.am-ի թղթակիցի հարցին ի պատասխան այսօր ասել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, որը մասնակցում էր Ֆինանսիստների և բանկիրների համահայկական առաջին համաժողովին:
Ըստ նրա, մոտ օրերս կնշանակվի այդ կառույցի ղեկավարը, իսկ ՀՀ կառավարության կողմից կտրամադրվի համապատասխան շենք: «Արդեն սկսվել է բանկի ստեղծման երկրորդ փուլը` բիզնես ծրագրի ձևավորման փուլը, որից հետո նորանշանակ ղեկավարները կներկայացնեն հետագա անելիքներն ու ծրագրերը»,- ասաց Ա.Ջավադյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա