Միջազգային ապահովագրական կազմակերպությունը դատի է տվել Ադրբեջանի տրանսպորտի նախարարությանը
Միջազգային ապահովագրական կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել Ադրբեջանի տրանսպորտի նախարարությանը Բաքվի տնտեսական դատարան նախարարության ապահովագրված գույքի դիմաց վճարները գանձելու նպատակով: Ինչպես հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը, հայցի նախնական լսումներն անցկացվելու են հոկտեմբերի 20-ին:
Ըստ տեղեկատվության, ապահովագրական ընկերությունն, ավելի վաղ համաձայն կազմված ծրագրի, ապահովագրել էր նախարարության գույքն ու ավտոմեքենաները: Նախարարությունը մինչ օրս չի վճարել պատվերի դիմաց:
Հատկանշական է, որ Ադրբեջանում տարաբնույթ նախարությունների վճարային սկանդալներն միջազգային կազմակերպոթյունների հետն արդեն վերածվում են խրոնիկ բնույթի: Բոլորովին վերջերս դատական քաշքշուկի մեջ էր հայտնվել երկրի արտաքին քաղաքականության գերատեսչությունը:
Ինչպես տեղեկացրել ենք ավելի վաղ, Ադրբեջանի ԱԳՆ-ի և «AIKO» առևտրային ընկերության միջև պայմանագիր էր ստորագրվել, ինչի արդյունքում ընկերությունը պարտավորվել էր իրականացնել նախարարության տեխնիկայի սպասարկման գործառույթը: Պայմանագրով նախատեսված էր, որ նախարարությունն այդ ծառայության դիմաց, ընկերությանը պետք է 12480 մանաթ (մոտ 15.000$) գումար փոխանցեր, սակայն, Ադրբեջանի ԱԳՆ-ն չէր կատարել իր պարտավորությունները, ինչի արդյունքում ընկերությունը ստիպված դիմել էր դատարանը: