Իրանական կայք. Իլհամ Ալիևը հրեա աշակերտներին ավելի մեծ ուշադրություն է դարձնում, քան ադրբեջանցիներին
Այն պարագայում, երբ ադրբեջանցի աշակերտներից շատերը, որոնք ապրում են շատ ծանր և տառապալի պայմաններում, Ադրբեջանի կառավարությունը պետբյուջեի ֆինանսավորմամբ` Բաքվում բացում է հրեական դպրոց:
Այդ մասին հայտնում է իրանական «ջավանօնլայն.քոմ» կայքը:
Տեղեկատվության մեջ նշվում է, որ վերոնշյալ հրեական դպրոցի բացման արարողությանը մասնակցել են հրեական խիստ կողմնորոշում ունեցող Իլհամ Ալիևն ու նրա տիկինը: Դպրոցը զինված է ժամանակակից համակարգչային տեխնիկայով, զվարճանքի և հանգստի համար նախատեսված բոլոր հնարավորություններով: