Ջո Կոկերի համերգի տոմսերն սկսել են վաճառել
Առաջին անգամ Հայաստանում հոկտմբերի 26-ին եզակի համերգով հանդես եկող համաշխարհային ռոք և բլյուզ երաժշտության լեգենդ Ջո Կոկերի (Joe Cocker) համերգի տոմսերն սկսել են վաճառել: Վաճառքն իրականացվում է հոկտեմբերի 16-ից: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրին «Ամերիաբանկ»-ի լրատվական ծառայությունից:
Համերգի կազմակերպումը նախաձեռնել են Ամերիաբանկը և «Երևանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնը` Ամերիաբանկի 100 ամյակի կապակցությամբ:
Լրատվական ծառայությունից դժվարացան տեղեկացնել, թե որքան արժե աշխարհահռչակ երաժշտի համերգի տոմսերի արժեքը, բայց խոստացան շուտով տեղեկացնել:
Աշխարհահռչակ երաժշտի համերգը տեղի կունենա ժամը 20:30-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները