Հերթական սկանդալային միջադեպը հայկական դպրոցներից մեկում. Այս անգամ երեխաներին ծեծողը կին է
Համացանցում հայտնվել է հերթական տեսանյութը, որտեղ երևում է` ինչպես է ուսուցչուհին, բառի բուն իմաստով, ծեծում երեխաներին` ձեռքով հարվածելով աշակերտների գլխին, դեմքին ու մեջքին: Տեսանյութից պարզ երևում է, որ ուսուցչուհին բարկացած է ու նյարդային:
Կրթության, գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ «այս նոր դեպքի մասին տեղյակ չէ» և վստահեցրեց, որ տեսանյութը դիտելուն պես հստակ քայլեր կձեռնարկեն:
Հիշեցնենք, որ նմանատիպ մի դեպք էլ արձանագրվել էր Երևանի Պուշկինի անվան դպրոցում, երբ պատմության ուսուցիչը հարվածել էր ու անվայել խոսքեր ասել աշակերտներից մեկին: Համացանցում հայտնված տեսանյութից հետո ուսուցիչը ինքնակամ հրաժարական տվեց:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան