Թուրքիայում ստեղծվել է հայ-թուրքական բարեկամության խումբ
«Հզոր Թուրքիա» կուսակցության (ՀԹԿ - GTP) նախագահ Թունա Բեքլևիչը հայտարարել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունների ստորագրումից մեկ տարի անց իրենք ստեղծել են հայ-թուրքական բարեկամության խումբ: 500 հայ և թուրք երիտասարդներից կազմած բարեկամության այդ խմբի նպատակն է գործել հանուն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման:
«Այդպիսի խումբ ձևավորելու միտք հղացել էր դեռևս 6 ամիս առաջ: Մեր գիտակցմամբ` երկու հասարակություններում էլ նման պահանջն ունեն: Եվ մենք որոշեցինք կյանքի կոչել այդ միտքը: Մեր արտգործնախարարության պաշտոնյա Բայբարս Օրսեքի պատվիրակության հետ մեկնեցինք Երևան: Այնտեղ հանդիպումներ ունեցանք ավելի քան 40 հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ:
Այդ այցերից հետո էլ իշխանական «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) և ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունների երիտասարդական թևերի մասնակցությամբ հիմնեցինք մեր այս խումբը»,- ըստ թուրքական «Հաբերգեչ» (Habergec) լրատվական կայքի` նշել է «ՀԹԿ»-ի ղեկավար Թունա Բեքլևիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում