Վահրամ Թաթիկյանը անժամկետ հացադուլ է սկսում
Հոկտեմբերի 20-ից գրող, հրպարակախոս, երգիչ Վահրամ Թաթիկյանը հայտարարում է անժամկետ հացադուլ` այդպիսով բողոքելով քաղաքային իշխանությունների` Պանթեոնի կողքին դելֆինարիում կառուցելու որոշման դեմ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց հենց Վահրամ Թաթիկյանը:
«Սկսում եմ անժամկետ հացադուլ քաղաքային ու հանրապետական իշխանությունների այդ որոշումը վերանայելու և այդ վայրն ամբողջ տարածքով մշակութային-պատմական հուշարձանների ցանկում ընդգրկելու պահանջով», -հավելեց արվեստաբանը:
Հացադուլն սկսվելու է ժամը 12:00-ից:
Հիշեցնենք, որ Երևանի Կոմիտասի զբոսայգում Պանթեոնի կողքին 850 քառակուսի մետր տարածքում էլ (նախկին ատրակցիոնի տարածքը) քաղաքային իշխանությունները պատվիրել են ուկրաինական «Ներում» ընկերությանը դելֆինարիա կառուցել:
Նախորդող նորություն` Դելֆինարիա Պանթեոնի կողքին. Քաղաքապետի նախաձեռնությունը անհանգստացրել է բնապահպաններին
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա