Ադրբեջանը կփակի իր դռները Ալ Բանոյի առջև, եթե…
Հայտնի երգիչ Ալ Բանոն կընդգրկվի Ադրբեջանի «անցանկալի անձանց» ցուցակում, եթե նա մեկնի Արցախ: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալ Բանոյի Արցախ մեկնելու տեղեկություններին արդեն իսկ արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Էլխան Պոլուխովը՝ նշելով, որ եթե ահայկական լրատվամիջոցների տեղեկությունները հաստատվեն Ալ Բանոյի անունը կմտնի այն մարդկանց ցուցակ, որոնց ներկայությունն Ադրբեջանի տարածքում անցակալի է:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի «սև ցուցակում» են հայտնվել մեծ թվով քաղաքական, հասարակական գործիչներ, լրագրողներ, շոումեններ, երգիչներ, ովքեր մեկնելով Արցախ՝ Բաքվում շտապ «կերպով» անցանկալի անձ են ճանաչվել: