«Հայաստանի վերջին լարախացը» ֆիլմը շարունակում է մրցանակներ ստանալ. Հերթականը Բելգրադից է
Բելգրադում նախօրեին կայացած 19-րդ Ազգագրական Ֆիլմերի փառատոնի փակման արարողության ժամանակ, «Հայաստանի վերջին լարախացը»` արժանացել է փառատոնի Գլխավոր Մրցանակին: Ֆիլմը նկարահանվել է Բարս Մեդիա վավերագրական ֆիլմերի ստուդիայի կողմից, ռեժիսորներ՝ Իննա Սահակյան և Արման Երիցյան:
Մինչ այդ, Եկատերինբուրգում անցկացվող «Ռոսիա» փառատոնում ֆիլմը ճանաչվել է «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» և արժանացել «Սցենարի լավագույն զարգացում» մրցանակին, «Ոսկե Ծիրան-2010» կինոփառատոնում «Հայկական համայնապատկեր» մրցույթում ճանաչվել է լավագույն ֆիլմ, Գդանսկի միջազգային փառատոնում արժանացել է Ժյուրիի հատուկ մրցանակին, իսկ Սարատովի միջազգային փառատոնում՝ Լավագույն օպերատորական աշխատանք մրցանակին:Ֆիլմը նաև ընդգրկվել է 2010-ի Ամստերդամի, Գյոթեբորգի, Պադուայի, Համբուրգի փառատոնների արտամրցույթային ծրագրերում:
Հոկտեմբերի 22-ին, այն կցուցադրվի Լեյպցիգի միջազգաին փառատոնում, իսկ հոկտեմբերի 24-ին Տորոնտոյում անցկացվող հայկական Նուռ կինոփառատոնում:
Անցած կիրակի, Հոկտեմբերի 17-ին ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ ԱՄՆ հանրային Փի Բի Էս (PBS) հեռուստատեսությամբ: Այս ողջ շաբաթվա ընթացքում այն պարբերաբար հեռարձակվեոլու է Փի Բի Էս-ի (PBS) հեռուստակայաններուվ:
Ֆիլմը պատմում է հայաստանի վերջին լարախաղաց-վարպետներ Ժորա Արմենակյանի և Կնյազ Մհերյանի մասին, որոնք փորձում են պահպանել իրենց սիրելի արվեստը մոռացության մատնվելու վտանգից: Նրանց միակ հույսը, 17-ամյա աշակերտ Հովսեփն է, որն իր կյանքի դժվաություններից զատ ստիպված է կրելու լարախացության պահպանման ծանրությունը: Մեր իրականությունից քաղված այս պատմության միջոցով ֆիլմը շոշափում է ազգային ինքնության կորստի, սերունդների ու ժամանակների երկխոսության անհնարինության խնդրիները, որոնք այսօր արդիական են յուրաքանչյուր հասարակության մեջ:
Ֆիլմը արդեն իսկ հեռարձակվել է մի շարք հեռուստաալիքներով ինչպիսիսք են՝ NHK (Ճապոնիա), SVT (Շվեցարիա), TVP (Լեհաստան) և YLE (Ֆինլանդիա):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները