Թուրքական տանդեմն ընդդեմ Մինսկի խմբի
Նշելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից տեղափոխի եվրոպական այլ քաղաքական կառույցներ` ՄԱԿ, Եվրոպայի խորհուրդ, «Голос Армении»-ն գրում է, որ շփման գծում ադրբեջանական կողմի հատուկ սադրանքների նպատակն է ցույց տալ Մինսկի խմբի գործունեության անարդյունավետությունը: 2005թ-ին ԵԽԽՎ-ում որոշում կայացվեց ստեղծել Լեռնային Ղարաբաղի հարցերով ժամանակավոր հանձնաժողով, որի անդամն էր նավթային խոշոր ընկերությունների շահերի կրող Դեյվիդ Աթքինսոնը: 2008թ-ին հանձնաժողովի գործունեությունը սառեցվեց:
Հոդվածագիրը նշում է, որ եթե Մինսկի խումբը փորձում է քիչ թե շատ հավասարակշռված քաղաքականություն վարել ԼՂ հարցում, ապա եվրոպական այլ կառույցները նույնիսկ չեն էլ փորձում հավասարակշռված քաղաքականության տեսիլք ստեղծել: Հոդվածագիրը նշում է, որ ԵԽԽՎ-ի ներկայիս թուրք նախագահ Մեվլութ Չավուշօղլուն կրկին ցանկանում է վերսկսել հանձնաժողովի գործունեությունը, իսկ սույն թվականի նոյեմբերից մինչև 2011թ-ի մայիսը եվրոպական մեկ այլ կառույցի` Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահությունը կստանձնի Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: Այսպիսով` ադրբեջանական կողմին ավելի քան շահավետ է դուրս բերել ԼՂ հարցի քննարկումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա