Ստորագրահավաք` ԵՊՀ ուսխորհրդի դեմ
«Հրապարակ»-ի տեղեկություններով` ԵՊՀ ուսանողներն այս օրերին ստորագրություններ են հավաքում ուսխորհուրդը լուծարելու համար: Ըստ որոշ լուրերի՝ այն կազմակերպվել է անձամբ ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմից, քանի որ ուսխորհուրդը բավականին ազդեցիկ կառույց է և որոշ հարցերում կարող է խանգարել նրան. Արամ Սիմոնյանը մտավախություն ունի, որ ուսխորհուրդը վճռական պահին ոչ թե իրեն է պաշտպանելու, այլ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանին, որը նույնպես ռեկտորի պաշտոնին է հավակնում եւ ուսխորհրդի կուրատորն է: Վերջինիս հավակնությունները ոմանք հիմնավոր են համարում, քանի որ իշխանությունների հետ ջերմ հարաբերություններ ունի:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա