«Երևանյան հեռանկարներ» . Ջո Կոկերի և Գորան Բրեգովիչի համերգները Հայաստանում
«Երևանյան հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնը, հանդիսանալով Եվրոպայի առաջատար և լայնածավալ փառատոներից մեկը, դասական և ժամանակակից երաժշտությանը զուգահեռ հայ ունկնդիրներին ներկայացնում է նաև երաժշտական այլ ժանրերի լավագույն կատարողներին և մեր օրերի գերաստղերին։ Այս մասին տեղեկացնում է երաժշտական միջազգային փառատոնի գլխավոր մենեջերը: 2010թ-ին «Երևանյան հեռանկարների» շրջանակներում հոկտեմբերի 26-ին Երևանում համերգով հանդես կգա Ջո Կոկերը (Joo Cocker), իսկ նոյեմբերի 15- ին՝ Գորան Բրեգովիչը իր նվագախմբով (Goran Bregovic with Wedding & Funeral Orchestra):
Նշենք, որ 2008թ-ին Փառատոնը Հայաստան հրավիրեց Ալ Ջերոյին՝ Հայկական ջազի տարելիցի կապակցությամբ իսկ 2009թ-ին՝ Ջորջ Բենսոնին։
«Երևանյան Հեռանկարներ»11-րդ երաժշտական միջազգային
փառատոնն անցկացվում է Հայաստանի Հանրապետության նախագահ՝
Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ Աջակից՝ ՀՀ Մշակույթի նախարարության ։ Գլխավոր գործընկեր Երևան ամսագիր:
«Երևանյան Հեռանկարներ»֊ը ձեռք է բերել միջազգային լայն ճանաչում և դասվում է աշխարհի ամենահեղինակավոր փառատոների շարքին իր բարձր գեղարվեստական մակարդակի և տևականության շնորհիվ։ Արդեն 11-րդ տարին է, ինչ Փառատոնը Հայաստան է հրավիրում աշխարհի առաջնակարգ մենակատարներ և նվագախմբեր, որոնց թվում են Վալերի Գերգիևը և Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, Լոնդոնի Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Յուրի Բաշմետը և Գիդոն Կրեմերը՝ «Մոսկվայի մենակատարներ» և «Կրեմերատա Բալտիկա» կամերային նվագախմբերի հետ, Քրիստոֆ Էշենբախը՝ «Շլեզվիգ Հոլշտայն» փառատոնային սինֆոնիկ նվագախմբի հետ, Քրոնոս քառյակը, Շանհայ քառյակը, Տոկիո լարային քառյակը, Բորոդինի անվան քառյակը, Վիենայի տղաների երգչախումբը, Հիլիարդ անսամբլը, մենակատարներ Պինկաս Ցուկերմանը, Միշա Մայսկին, Յուլիան Ռախլինը, Դանիել Մյուլեր֊Շոթը, Բորիս Բերեզովսկին, Դավիդ Գերինգասը, Վիկտոր Տրետյակովը, կոմպոզիտորներ Քշիշտոֆ Պենդերեցկին, Ռոդիոն Շչեդրինը՝ Մայա Պլիսեցկայայի հետ միասին, Գիա Կանչելին, Սոֆյա Գուբայդուլինան։
Փառատոնի նախագահ և գեղարվեստական ղեկավար կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Ստեփան Ռոստոմյան է:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին