Տանգոյի երևանյան միջազգային առաջին փառատոն. մեկնարկը` հոկտեմբերի 30-ին
Ֆրանսիացի հայտնի ակորդիոնահար, կոմպոզիտոր Ռիչարդ Գալլիանոյի և «Կադանս» համույթի համատեղ համերգային ծրագրով մեկնարկելու է տանգոյի երևանյան միջազգային առաջին փառատոնը: Մեկնարկը տրվելու է հոկտեմբերի 30-ին ու շարունակվելու է մինչև 2011 թ. հունիսի 30-ը:
Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց համույթի տնօրեն Նիկա Բաբայանը:
Նա նշեց, որ փառատոնի ընթացքում տեղի է ունենալու 5 համերգ` հայտնի արտասահմանցի երաժիշտների մասնակցությամբ:
«Կադանս» անսամբլը ձևավորվել է 2004թ. հինգ հայ հանրաճանաչ երաժիշտների կողմից դաշնակահար Արմեն Բաբախանյանի ղեկավարությամբ` նպատակ ուենենալով կատարել արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պիացոլլայի (1921-1992 թթ.) ստեղծագործությունները: Անսամբլի առաջին համերգը տեղի է ունեցել 2004թ. ապրիլին, որին հաջորդել են մի շարք այլ համերգներ` գրավելով մասնագետների և երաժշտասերների ուշադրությունը: Բազմաթիվ ստեղծագործություններ, այդ թվում դասական, համաշխարհային և պոպ, այժմ ներառված են անսամբլի կատարումների ցանկում:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին