ԳԱԱ-ում ստեղծվեց «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն»
«Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի և ԳԱԱ «Միկրոբիոլոգիայի և մանրէների ավանդադրման կենտրոն» ՊՈԱԿ-ի միաձուլմամբ ԳԱԱ-ում ստեղծվել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ-ը:
ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից պարզաբանում են, որ կենտրոնի ստեղծումը պայմանավորված է ՀՀ Կառավարության 2010 թվականի հուլիսի 8-ի թիվ 1051-Ն որոշմամբ: Այսօր ԳԱԱ նախագահությունը հաստատել է ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը, միաձուլման պայմանագիրը և փոխանցման ակտերը: