«American University for Humanities» համալսարանը` Հայաստանում
Այս տարվա սեպտեմբերին, Հայաստանում առաջին ուսումնական տարին սկսեց «American University for Humanities» ամերիկյան համալսարանի հայաստանյան մասնաճյուղը:
Համալսարանը մասնաճյուղեր ունի Սինգապուրում, Լիբանանում, Իսպանիայում, Թբիլիսիում, այժմ նաև Հայաստանում: Հայաստանյան մասնաճյուղն անցել է հավատարմագրման նախնական փուլերը, 2011-ին սպասվում է լրիվ հավատարմագրման գործընթացը։ Մինչ այդ համալսարանն արդեն այսօր ունի ուսանողներ, ովքեր բակալավրի և մագիստրատուրայի ծրագրերով իրենց ուսումն են ստանում բիզնեսի կառավարման, իրավունքի և դիվանագիտության, հոգեբանության և սոցիալական աշխատանքի ֆակուլտետներում։
«American University for Humanities» ամերիկյան համալսարանի հայաստանյան մասնաճյուղի բացման կապակցությամբ զրուցել ենք համալսարանի ԱՄՆ կենտրոնական համալսարանի նախագահ Հենրի Սաֆավիի հետ։
-Պրն. Սաֆավի, Հայաստանում գործող օտարերկրյա համալսարանների մասնաճյուղերից ինչով է տարբերվում American University for Humanities-ի հայաստանյան մասնաճյուղը:
- Իմ մասնագիտությունը համեմատական կրթությունն է, լավ գիտեմ թե այս , և թե նախկին սովետական համակարգը: Իմ հայեցակետը հետևյալն է՝ փոխարենը ուսանողներին բերենք Ամերիկա և թանկ գներով դասավանդենք, ավելի լավ է կրթությունը բերենք երկրներ և կրթություն տանք համեմատաբար մատչելի գներով:
Մենք ցանկանում ենք նաև, որ ուսանողները մնան իրենց ընտանիքներում, իրենց հայրենիքում, միևնույն ժամանակ ստանան ամենաբարձր մակարդակի կրթություն` ժամանակակից մեթոդներով: Սա շատ կարևոր է ուղեղների արտահոսքը կրճատելու համար:
-Պրն. Սաֆավի, ի՞նչ է անհրաժետ համալսարանի ուսանող դառնալու համար և ինչ առավելություններ ունի ուսուցումն այս համալսարանում:
- Հայաստանի մասնաճյուղում սովորելու համար ուսանողից կպահանջվի անգլերենի իմացություն ընդունելության համար և 3500 դոլար տարեկան ուսման վարձի համար։ Ոչ մի լրացուցիչ ծախս ուսման ողջ ընթացքում չի լինի։ Համալսարան կարող են դիմել դպրոցի շրջանավարտները , ինչպես նաև պետական և պետական հավատարմագիր ոնեցող բոլոր համալսարաների շրջանավարտները։ Բակալավրի ծրագրով ուսման տևողությունը 4 տարի է , մագիստրատուրայի համար 2 տարի։
Գերազանց առաջադիմությություն ունեցող ուսանողները մեզ մոտ կօգտվեն զեղչային ճկուն համակարգից և այլ արտոնություններից։
Համալսարանի շրջանավարտը կստանա ամենաբարձր որակի ամերիկյան կրթություն, անգլերեն լեզվի գերազանց իմացություն, ևս մեկ լեզվի՝ իսպաներենի ուսուցում, և ամենակարևորը աշխատաշուկայի համար միջազգային անձնագիր:
Հաջորդ տարի ամերիկյան լիբերալ ակադեմիայի ակրեդիտացիոն գործակալության ներկայացուցիչները կայցելեն Հայաստան և կարծում եմ մասնաճյուղը կանցնի լրիվ հավատարմագրման փուլը ։ Հույս ունեմ, որ առաջիկա տարիներին համալսարանը կդառնա միջազգային մոդել կենտրոն բոլոր մասնագիտությունների գծով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան