Թուրքիան դարձել է ալիևյան դինաստիայի գերին
«Հրապարակը» տպել է Բողազիչի համալսարանի արտաքին քաղաքականության դասախոս, Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուի սան Բեհլուլ Օզքանի` Regnews.com-ին տված հարցազրույցը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` Օզքանը նշել է, որ այս հարցում շատ ակտիվ է ադրբեջանական գործոնը. «Ադրբեջանը դեմոկրատական պետություն չէ, և սա է հարկավոր նշել, որ Ալիևը չի ցանկանում, որ ղարաբաղյան հարցը լուծվի: Ալիևի համար միակ լուծումը կա` ողջ Ղարաբաղն իր տարածքներով հետ գնա Ադրբեջանին: Բոլոր ոչ դեմոկրատական երկրների ոչ դեմոկրատ ղեկավարները ժողովրդին տրամադրում, համախմբում են արտաքին թշնամիների դեմ: Այդ պատճառով Ադրբեջանում առաջնահերթ է «հայկական վտանգը»: Հենց այս պատճառով էլ ես անընդհատ ասում եմ, որ ղարաբաղյան պատերազմն անհավանական է:
Պատճառն այն է, որ Ալիևը նավթային հարստություն ունի, միլիոններով, իսկ պատերազմի դեպքում կսկսվի անորոշ վիճակ»:
Բեհլուլ Օզքանի խոսքերով` երբ Թուրքիայում հայ-թուրքական սահմանի բացումն օրակարգ է մտնում, Ալիևի պատգամավորները, գալով Թուրքիա, լոբբի են իրականացնում, և ընդդիմադիր կուսակցությունները միանգամից հայտարարում են, որ թուրքական կառավարությունն ադրբեջանական հողերը «զավթած» լինելու պայմաններում Հայաստանի հետ է համագործակցում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա