Ադրբեջանի ՆԳՆ-ն չի կարողանում վճարել կոմունալ վճարները
«Ազերիգազ»-ը դատական հայց է ներկայացրել Ադրբեջանի ներքին գործերի նախարարության դեմ, քանի որ վերջինս օգտագործված գազի դիմաց վճարումներ չի կատարել: Այս մասին տեղեկացնում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ «Ազերիգազ»-ը դիմել է Բաքվի տնտեսական դատարան՝ նախարարության սպառած գազի գումարի փոխհատուցման հայցով: Հայցը չի բավարարվել: Այնուհետև «Ազերիգազ»-ը դիմել է Բաքվի վերաքննիչ դատարան:
Նախօրեին Բաքվի վերաքննիչ դատարանում կայացել է այդ հայցով նախնական ուսումնասիրությունները, իսկ հերթական քննարկումը տեղի է ունենալու հոկտեմբերի 29-ին:
Նշենք, որ «Ազերիգազի» ներկայացրած հայցում ՆԳՆ-ան պարտքը 65 հազար մանաթ (մոտ 80 հազար դոլար) է կազմում:
Հիշեցնենք, որ մի քանի ամիս առաջ, «Ազերիգազը» նման հայցով հանդես էր եկել Ադրբեջանի պաշտպանության նախարարության դեմ:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ