Ս. Լեվի. Իրանի դեմ պատժամիջոցները բխում է Ադրբեջանի շահերից
ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ստյուարտ Լեվին նախօրեին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ԿԲ նախագահ Էլման Ռուստամովին, Ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովին, ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին: Նա ադրբեջանական իշխանություններին իրազեկել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից Իրանի նկատմամբ նախատեսված վերջին պատժամիջոցների մասին:
Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատական գործակալությունը:
Փոխնախարարը նշել է, որ այդ ոլորտում ԱՄՆ-ի և Ադրբեջանի շահերը համընկնում են: Խոսքը մասնավորապես վերաբերվում է Ադրբեջանի ֆինանսական համակարգը Իրանից պաշտպանելուն:
Այս մասին նշվում է Բաքվում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:
Լեվին նաև նշել է, թե այդ պատժամիջոցների նպատակը՝ Իրանի ղեկավարների վրա ազդելն է:
ԱՄՆ պաշտոնյան նշել է, թե երկկողմ բանակցությունները նոր են սկսել և դա մասնավորապես վերաբերվում է իրանական ընկերություններին և մասնավոր անձանց:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա