Իրանի Արևմտյան Ազերբայջան նահանգի արվեստագետները կմասնակցեն երևանյան ցուցահանդեսին
Իրանի Արևմտյան Ազերբայջան նահանգի արվեստագետներից կազմված պատվիրակությունը նոյեմբերի 4-7-ը կմասնակցի Երևանում կազմակերպվելիք ձեռքի աշխատանքերի ցուցահանդեսին:
Այդ մասին իրանական «աֆթաբ.իռ» կայքի փոխանցմամբ` տեղեկացրել է Արևմտյան Ազերբայջանի նահանգապետարանի մշակութային հարցերով պատասխանատու Մոհամմադ Աբդոլահին:
«Հուշանգ Աքբարին, ով երաժշտական գործիքներ պատրաստելու մեծ վարպետ է, նույնպես հրավիրված է ցուցահանդեսին: Ցուցահանդեսի կազմակերպիչները մեզ հատկացրել են 2 տաղավար և մենք երևանյան ցուցահանդեսի ժամանակ ներկայացնելու ենք Արևմտյան Ազերբայջանի արվեստագետների ստեղծած աշխատանքերը»,- տեղեկացրել է Մոհամմադ Աբդոլահին:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին