Բնապահպանության նախարարի եկամուտներն ավելացել են 45 անգամ. ինչպե՞ս է նա հարստացել
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը «Հետք»-ին բացատրել է, թե ինչպես է միանգամից հարստացել. նախարարին են պատկանում մի շարք ձեռնարկություններ, որոնք եկամտաբեր են եղել 2009 թ.։ «Եղվարդի ճանապարհաշինարարական ԲԲԸ-ն, որտեղ գլխավոր բաժնետերը ես եմ, 2009 թ. շահույթով է աշխատել»,-խոստովանում է Ա. Հարությունյանը: Նախարարն անկեղծացել է, որ Եղվարդի ճանապարհների շինարարությունը հիմնականում իր ընկերությունն է անում, սակայն ընդգծեց, որ տենդեր շահելու համար որևէ միջամտություն չի արել. «Ես չեմ խառնվում, ոչ մեկը չգիտի, որ ես եմ փայատերը, որ գրեք, նոր կիմանան։ Կառավարությունում էլ չգիտեն, այն ժամանակվա տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանի ինչի՞ն էր պետք, որ իմանար՝ բաժնետե՞ր եմ, թե՞ չէ։ Իմ ընկերությունն անցնում է բոլոր ընթացակարգերը և բոլոր ընկերությունների նման մասնակցում է մրցույթին»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա