Քաղաքական 16:25 21/10/2010

Մարաղա. նավթային շահեր, ագրեսիվ հայատյացություն և միջազգային հանրության լռությունը

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրված «Մարաղա, 10 ապրիլի, 1992թ.» փաստավավերագրական ֆիլմն ի ցույց դրեց նախկինում ստվերում մնացած, բայց չափազանց կարևոր փաստեր և գործոններ, որոնք ապացուցում են, որ ղարաբաղյան պատերազմի ամենաողբալի էջերից մեկը լինելը «ժամանակակից Գողգոթա»-ի, ինչպես այս ողբերգությունն անվանել է Քերոլայն Քոքսը, միակ բնորոշիչը չէ: Ամեն գնով Մարաղա գյուղին տիրելու ադրբեջանական կողմի փափագը մի քանի պատճառ ուներ, որոնցից կարևորագույնը նավթային շահերն ու Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ հայատյացությունն էր:

Մարաղայի նախկին բնակիչների խոսքերով գյուղից ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ նավթային աշտարակն էր, և այնտեղով նավթատար էր անցնում http://www.youtube.com/watch?v=Hp-lf0IFgNA

Հայկական Մարաղա գյուղի խաղաղ հայ բնակչությունը զոհաբերվեց հանուն նավթա-էներգետիկ գլոբալ շահերի միայն այն բանի համար, որ իրենց գյուղը տեղակայված էր այն տարածքի վրա, որտեղ արդյունահանում էին ածխաջրածնային թանկարժեք հումքը` այսպես կոչված «սպիտակ նավթը»: Հնարավոր է` այս գլոբալ շահերից ելնելով էլ, որոնք ի դեպ, ոչ միայն Ադրբեջանինն էին, այլև` խոշոր տերություններինը, Մարաղան այդպես էլ չազատագրվեց, չնայած, որ հայկական կողմը պատրաստվում էր դա անել 1994թ-ի մայիս ամսին` հակամարտության գոտում հրադադարի մասին Բիշքեքյան արձանագրության ստորագրումից մի քանի օր առաջ:

Մարաղայի բնակիչների համար ճակատագրական դարձած երկրորդ գործոնը ադրբեջանական պետության ագրեսիվ հայատյաց գաղափարախոսությունն էր, որն ադրբեջանական պետականության գաղափարախոսության հիմքում դրվեց 1918թ-ին և գործում է առ այսօր: Միմիայն նախկին սովետական բանակի կաշառված տանկիստ սպաների շնորհիվ գյուղ ներխուժած ադրբեջանական ՕՄՕՆ-ի ջոկատները Մարաղայի գրավումից բացի մեկ այլ նպատակ ունեին. մերձիմահ կտտանքների և խոշտանգումների ենթարկել հայերին ամենադաժան, անմարդկային և բարբարոս մեթոդներով: Ամենևին էլ պատահական չէ, որ ականատեսները փաստում են, թե ադրբեջանական ստորաբաժանումներում կային 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանության ժամանակ թուրք դահիճների կողմից կիրառվող յաթաղաններով զինված հատուկ մարդիկ: Նրանց խնդիրը պարզապես հայ սպանելը չէր, այլ` մորթելը, գլխատելը, մարմնի մասնատումն ու դիակների և դեռ ողջ մնացած մարդկանց մարմիններին յաթաղանի օգնությամբ խաչի տեսք ունեցող վերքեր հասցնելը http://www.youtube.com/watch?v=gu_wItizdl4

Գյուղի բնակիչների վկայություններով` դեռ 1992թ-ի փետրվարի 26-ին Մարաղան ենթարկվել է հատուկ մշակված և լավ կազմակերպված հարձակման, սակայն ինքնապաշտպանական ջոկատները կարողացան հետ շպրտել թշնամուն http://www.youtube.com/watch?v=r6JnZkA3LbA

Ադրբեջանական ուժերի գործողությունների բնույթը կասկած չի թողնում, որ ապրիլի 10-ին իրագործված սպանդը պլանավորված էր իրականացնել հենց փետրվարի 26-ին` այն նույն օրը, երբ Աղդամի շրջակայքում Ադրբեջանի կողմից իրագործվեց մեկ այլ ցինիկ հանցագործություն, որն իրականացվել է սեփական ժողովրդի դեմ. այն ադրբեջանցիների հանդեպ, ովքեր լքեցին Խոջալուն հայերի կողմից հատկացված մարդասիրական միջանցքի միջոցով: Ներքաղաքական շահերի համար գնդակահարելով Խոջալուի նահանջող բնակչությանը և «Խոջալուի» քողի ներքո փորձելով հաշվեհարդար տեսնել Մարաղայի բնակիչների հետ` ադրբեջանական ուժերը մի ռազմավարական նպատակ էին հետապնդում. հայության` որպես համաշխարհային քաղաքակրթության կրողի դարերով ձևավորված կերպարի և հեղինակության վարկաբեկում ու հայատյացության տարածում ողջ աշխարհում:

Մարաղայի դեպքերը նույնիսկ Արցախում և Ադրբեջանում հայերի հանդեպ իրականացրած ցեղասպան գործողությունների համատեքստում առանձնանում են իրենց աննախադեպ դաժանությամբ: Ծերերին, կանանց և երեխաներին անողոքաբար տանջում ու սպանում էին միայն այն բանի համար, որ վերջիններս հայ են: Ողջ մնացածներին գերեվարում էին, շատերը պատանդ էին վերցվում ընտանիքներով և մանկահասակ երեխաներով հանդերձ: Մարաղայի խաղաղ բնակչության ոչնչացման մասին ականատեսների պատմությունները կաթվածահար են անում մարդկային ուղեղը, դրանք դուրս են մարդկային գիտակցության ու տրամաբանության սահմաններից http://www.youtube.com/watch?v=NZyOoAGRziE

Մարաղան դարձավ Ադրբեջանի հերթական հանցանքը մարդկության դեմ, որը, սակայն, մնաց անհայտ, չդատապարտված ու անպատիժ: Մարաղայի ցեղասպանության հանդեպ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու բարոնուհի Քերոլայն Քոքսի և «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության բոլոր փորձերը դեմ առան նավթային շահերի կրողների ցինիկ միաբանությանը http://www.youtube.com/watch?v=Em6CrUqMpxc

Youtube ինտերնետային կայքում տեղադրված տեսանյութը, որում ներկայացված են կադրեր 1992թ-ի ապրիլի 10-ին Մարաղայում կատարված վայրենի խրախճանքից, ցույց է տալիս անպաշտպան ծերերի, կանանց և երեխաների հանդեպ իր «հաղթանակը» տոնող ադրբեջանական բանակի իրական դեմքը
http://www.youtube.com/watch?v=EMWdn4kT5V8

22 տարի առաջ Մարաղայի խաղաղ բնակչության դեմ իրագործած հանցանքը, ինչպես նաև` արդեն մեր ժամանակներում Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի հանդեպ ցեղասպան քաղաքականության շարունակումը զրկում է այս երկիրը ղարաբաղյան խնդրի շուրջ ընթացող բանակցություններին և հայկական Արցախի վերջնական քաղաքական կարգավիճակը սահմանելու գործընթացին մասնակցելու որևէ իրավունքից:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}