Կովալենկո Շահգալդյանին կփոխարինե՞ն Աֆյանով
«168 ժամը» գրում է. «Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը հերքել է իր պաշտոնանկության մասին լուրերը՝ ասելով. «Մարզպետի պաշտոնը ժառանգություն չի։ Ցանկացած պահի կառավարության որոշմամբ կարող են ցանկացած մարզպետի պաշտոնանկ անել: Բայց ես շարունակում եմ և շարունակելու եմ երկար պաշտոնավարել։ Զուր հույսեր թող չփայփայեն»։ Նրա խոսքով ինքն արդեն 10-րդ տարին է, ինչ մարզպետ է աշխատում, և ամեն անգամ արձակուրդի գնալիս այդ խոսակցությունները «պտտեցնում են»։ Հիշեցնենք, որ մեր տեղեկություններով, առաջիկայում Կ. Շահգալդյանը հեռացվելու է իր պաշտոնից, և նրա փոխարեն մարզպետ է նշանակվելու ՀՀ փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը»:
«Հրապարակը» եւս անդրադարձել է Շահգալդյանի թեմային` զրուցելով նրա հետ: Մարզպետն իր որդու` Չարենցավանի քաղաքապետի մասին ասել է. «Իսկ ինչո՞ւ պիտի օրինակ իմ տղան Չարենցավանի քաղաքապետ չլինի: Տղաս արդար ընտրություններով դարձավ քաղաքապետ: Հունվարին էլ նորից առաջադրվելուա…»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա