Միջազգային հանրությունը վաղ թե ուշ ստիպված կլինի ճանաչել ԼՂՀ-ն
Անդրադառնալով այն հանգամանքին, որ ԼՂՀ պետականության ճանաչման ընդդիմախոսները շատ անգամ փորձում են օգտագործել այն փաստը, թե Լեռնային Ղարաբաղը շատ փոքր տարածք ունի` «Новое Время»-ն հիշեցնում է, որ աշխարհում կյան բազմաթիվ գաճաճ պետություններ, որոնք ճանաչված են այլ պետությունների կողմից և ՄԱԿ-ի լիարժեք անդամ են: Այդպիսի պետություններ են Անդորան, Մալթան, Վատիկանը, Սինգապուրը, Գրենադան, Տուվալուն և այլն: Թերթը գրում է, որ ԼՂՀ-ն իր տարածքով գերազանցում է այդ պետություններից շատերին: Փաստորեն, պետականության բնորոշիչը տարածքն ու բնակչության քանակը չեն: «Վաղ թե ուշ միջազգային հանրությունը ստիպված կլինի ճանաչել ԼՂՀ պետականությունը»,-նշված է հոդվածում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա