Հայիթիում խոլերայի հետեւանքով մահացել է 135 մարդ
Վերջին օրերում Հայիթիի հյուսիսում բռնկված խոլերայի մեծամասշտաբ համաճարակին զոհ է գնացել 135 մարդ, եւս 1,5 հազարը վարակակիր է: «Ֆրանս Պրեսս» գործակալության փոխանցմամբ, համաճարակի շրջանում տարածքային հիվանդանոցները գերբեռնված են:
Ըստ տեղեկատվության, երկրի մայրաքաղաք Պորտ օ Պրենսում վարակի դեպք դեռեւս չի արձանագրվել, սակայն իշխանությունները մտահոգված են, որ համաճարակը կարող է հասնել քաղաքի վրանային ճամբար, որտեղ այս թվականի հունվարին տեղի ունեցած հուժկու երկրաշարժից հետո իրենց գոյություններ են պաշտպանում մեծ թվով հայիթցիներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան