Հրեաների րաբունապետ. «Հայերը բարեկամական հարաբերություններ ունեն հրեաների հետ»
Երեւանի Օղակաձեւ զբոսայգում գտնվող Հայոց ցեղասպանության եւ հրեաների Հոլոքոստի զոհերի հիշատակը հավերժացնող միասնական հուշարձանի նկատմամբ հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած վանդալիզմի առնչությամբ «Հայոց Աշխարհ»-ի թղթակիցը հեռախոսով զրուցել է Հայաստանի հրեաների րաբունապետ Գերշոն Մեյեր Բուրշտեյնի հետ:
Հարցին, թե կատարվածը որքանո՞վ է համահունչ Հայաստանում հրեաների եւ հրեական համայնքի հանդեպ առկա իրական տրամադրություններին, ընդհանուր վերաբերմունքին, պարոն Բուրշտեյնը պատասխանել է. «Կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը, եւ ոչ միայն հայերի, այլեւ Հայաստանում ապրող այլ ազգերի ներկայացուցիչները բարեկամական, բարյացակամ եւ հարգալից հարաբերություններ ունեն հրեական համայնքի ու հրեաների հետ: Եվ դա փոխադարձ է ու երկկողմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա