«Ինֆորմատիկա» առարկայի դասագրքեր` 10-րդ դասարանի համար
Լույս են տեսել ընդհանուր ու հումանիտար և Բնագիտամաթեմատիկական հոսքերի համար նախատեսված «Ինֆորմատիկա» 10-րդ դասարանի նոր դասագրքերը: Այս մասին տեղեկացանք ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ) հասարակության հետ կապերի և
տեղեկատվության բաժնից:
ՀՀ Կրթության և գիտության նախարարության հայտարարած մրցույթում գրքերը ճանաչվել են լավագույնները և երաշխավորվել` որպես «Ինֆորմատիկա» առարկայի դասագրքեր հայկական դպրոցների համար:
Գրքի հեղինակներն են` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի ֆակուլտետի Ալգորիթմական լեզուների և ծրագրավորման ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Սեյրան Ավետիսյանը և նույն ամբիոնի դոցենտ Սվետիկ Դանիելյանը:
Սրանք հեղինակների թվով հինգերորդ և վեցերորդ դասագրքերն են. մինչ այժմ Ս. Ավետիսյանի և Ս. Դանիելյանի կողմից հրատարակվել և ներկայումս դպրոցներում գործածվում են 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանների «Ինֆորմատիկա» առարկայի դասագրքերը, ինչպես նաև նշված առարկայի 4 ուսումնական ձեռնարկները` նախատեսված ուսուցիչների համար:
Ի հավելումն վերոնշյալի` ՀՀ ԿԳՆ կողմից ՀՊՃՀ դասախոսներին է վստահված նաև 11-րդ և 12-րդ դասարանների համար «Ինֆորմատիկա» առարկայի դասագրքերի լույս ընծայումը: