Պայթյուն` Թբիլիսիում
Նախօրեի երեկոյան Թբիլիսիի երկաթուղային կայարանի շրջանում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել: «Պայթյունը տեղի է ունեցել շինություններից մեկի նկուղային հարկում»,- ասել է արտակարգ իրավիճակների քաղաքային ծառայության ղեկավարը:
Ըստ ռուսական լրատվամիջոցների, նախնական տվյալներով, տուժածներ ու վիրավորներ չկան:
Դեպքի վայրում աշխատում են հետաքննիչները, ովքեր փորձում են պարզել պայթյունի պատճառը: Վրաստանի ՆԳՆ-ն դեռևս ոչ մի մեկնաբանություն չի տվել կատարվածի վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ