ԱՊՀ, Բալթյան երկրների, Վրաստանի առաջատար դրամատուրգները հավաքվելու են Հայաստանում
Հոկտեմբերի 25-30-ը Հայաստանում անցկացվելու է «Արդի դրամատուրգիա. ներկայի վերականգնում» դրամատուրգիական ընթերցումների միջազգային առաջին բաց փառատոնը` ԱՊՀ, Բալթյան երկրների, Վրաստանի առաջատար դրամատուրգների, բեմադրիչների, թատերական գործիչների մասնակցությամբ (35 հոգի): Փառատոնն անցկացվելու է հեղինային ընթերցումների ձևաչափով:
Այս մասին Panorama.am-ին ասաց մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գայանե Դուրգարյանը:
Միջոցառման մեկնարկը տրվելու է փառատոնի ժողովածուի շնորհանդեսով, որտեղ ներկայացված է լինելու փառատոնի ընթացքում ընթերցվող պիեսները, հեղինակների ինքնակենսագրականները, արդի թատրոնի, դրամատուրգիայի վերաբերյալ հոդվածներ:
Փառատոնի շրջանակներում դրամատուրգները, սցենարիստները հանդիպելու են բուհերի թատերական բաժիններում սովորող ուսանողների հետ, անցկացվելու է վարպետության դասեր, սեմինարներ, որոնց ընթացքում պետք է քննարկվի ու մշակվի բեմադրական նոր նախագծեր, գտնվի համագործակցության եզրեր:
«Փառատոնի նպատակն է ի հայտ բերել արդի հայ հեղինակների՝ հասարակական տրամադրությանը ներդաշնակ, սակայն այս կամ այն պատճառով չբեմադրած կամ չէկրանավորված գործերը, բացահայտել նոր անուններ: Կարևորագույն խնդիրը` նպաստել արդյունավետ ստեղծագործական հանդիպումներին, կենդանի և ինքնատիպ մտածողությամբ օժտված հեղինակների և տաղանդավոր բեմադրիչների համագործակցությանը»,- ասաց Գ. Դուրգարյանը:
Փառատոնի կազմակերպիչն է Ազգային թատերական ստեղծագործական միավորմը, աջակիցներն են` մշակույթի նախարարությունը և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին