Ֆրանսիայի սենատը հավանության արժանացրեց կենսաթոշակային աղմկահարույց բարեփոխումները
Երեք շաբաթ քնննարկումներից հետո Ֆրանսիայի սենատը հավանության արժանացրեց մեծ աղմուկ բարձրացրած կենսաթոշակային բարեփոխումները:
Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, քվեարկության արդյունքների մասին հայտարարել է Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի փոխխոսնակ Բեռնար Ֆրիման:
Բարեփոխումներին կողմ են քվեարկել 177 սենատոր, դեմ՝ 153, ձեռնպահ՝ 9: Քվեարկությանը, ընդհանուր առմամբ, մասնակցել են 339 սենատոր: Ըստ տեղեկատվության,այժմ բարեփոխումների նախագծի երկու տարբերակները, որոնք հաստատվել են խորհրդարանի ստորին եւ վերին պալատներում, միջխորհրդարանական հանձնաժողովի կողմից ամփոփվելու են մեկ նախագծում, որը վերջնական քվեարկության կդրվի գալիք երեքշաբթի խորհրդարանի երկու պալատներում:
Հիշեցնենք, կենսաթոշակային բարեփոխումներին դեմ մի շարք արհմիություններ երեք շաբաթ անընդմեջ զանգվածային ցույցեր ու բողոքի ակցիաներ էին իրականցնում ողջ Ֆրանսիայում: Գործադուլների պատճառով երկրում պարալիզացվել էր տրանսպորտային համակարգը, հարյուրավոր չվերթներ հետաձգվել էին, անգործության մատնվել բազմաթիվ ուսումնական հաստատություններ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա